- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 35-40 minutes
- Cook Time: 20 minutes
Նրբաբլիթով տորթ
Բաղադրիչներ
- ալյուր - 2 բաժակ
- կաթ - 2 բաժակ
- ջուր - 600 մլ (2 բաժակ խմորի մեջ և 0,5 բաժակ սոուսի մեջ)
- շաքարավազ - 8 ճ/գդ (2 ճ/գդ խմորի մեջ, 1 ճ/գդ` միջուկի, 5 ճ/գդ սոուսի մեջ)
- բուսայուղ - 3 ճ/գդ (2 ճ/գդ խմորի մեջ և 1 ճ/գդ` նրբաբլիթները տապակելու համար)
- ձու - 2 հատ
- թթվասեր - 430 գր (1 ճ/գդ (30 գր) միջուկի մեջ և 400 գր սոուսի մեջ)
- ժելատին - 15 գր
- բալ - 200 գր (սառեցված)
- կաթնաշոռ - 300 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4:
Նրբաբլիթներով այս նախաճաշը պետք է երեկոյան պատրաստել։ Սկզբում պատրաստում ենք նրբաբլիթները։ Այս բաղադրատոմսը դժվար չէ հիշել. 2 բաժակ կաթ, 2 բաժակ եռացրած ջուր, 2 հատ ձու, 2 ճ/գդ շաքարավազ, 2 ճ/գդ բուսայուղ, 2 ճ/գդ ալյուր, 2 բաժակ ալյուր, 1-ական պտղունց փխրեցուցիչ և աղ։
Խորը ամանի մեջ ենք լցնում կաթը և եռացրած ջուրը։ Ավելացնում ենք շաքարավազը, աղը, ձվերը և հարում ենք։ Այնուհետև լցնում ենք ալյուրը, փխրեցուցիչը և հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Վերջում ավելացնում ենք բուսայուղն ու հարում ենք։ - Այնուհետև նրբաբլիթների թավայի մեջ բուսայուղ ենք քսում (առաջին նրբաբլիթը թխելուց առաջ) և նրբաբլիթները տապակում։
- Ահա և պատրաստ են նրբաբլիթները։ Մոտ 25 հատ նրբաբլիթ է ստացվում, սակայն տորթի մեջ 9 հատ նրբաբլիթ ենք օգտագործելու։ Այնպես, որ կարող եք կես չափաբաժնով պատրաստել։
- Այժմ պատրաստում ենք նրբաբլիթների միջուկը։ Կաթնաշոռը, 1 ճ/գդ թթվասերը, շաքարավազն ու վանիլինը խառնում ենք իրար։
- Ցանկացած հատապտուղ կամ հատապտղային խառնուրդ ենք վերցնում, եթե սառեցված է հալեցնում ենք։
- Նրբաբլիթը դնում ենք հարթ ափսեյի մեջ կամ կտրատման տախտակի վրա, 1 սմ եզրից բաց ենք թողնում և 1 սմ լայնությամբ կաթնաշոռային շերտն ենք դնում, իսկ վրան` մի քանի հատապտուղ։
- Նրբաբլիթը ռուլետաձև փաթաթում ենք։ Այդ նույն ձևով փաթաթում ենք նաև մնացած նրբաբլիթները։
- Այնուհետև պատրաստում ենք սոուսը։
15 գր ժելատինը 100 մլ եռացրած գոլացրած ջրի մեջ թրջում ենք, մի քանի րոպե թողնում ենք, որ ժելատինը ուռչի։ Այնուհետև տաքացնում ենք, մինչև ժելատինը լուծվի (չենք եռացնում)։ Սառեցնում ենք։
Վերցնում ենք թթվասերը, ավելացնում ենք շաքարավազը և հարում ենք։
Արդեն սառած ժելատինը լցնում ենք թթվասերի մեջ, խառնում ենք։ Ավելացնում ենք մնացած բալը` հյութի հետ միասին։ Եթե ելակ ենք օգտագործում, ապա լավ կլինի ելակի մի մասը բլենդերով մանրացնել։
- Վերցնում ենք որևէ ձևաման, սննդային փաթեթով ծածկում ենք, մի քիչ սոուս ենք լցնում։
- Այնուհետև ձևամանի մակերեսով մեկ նրբաբլիթներ ենք դնում, վրան սոուս լցնում։ Կրկին նրբաբլիթներ ենք շարում (երկրորդ շերտն է) և վրան սոուս լցնում։ Այդպես բոլոր նրբաբլիթները շերտերով շարում ենք` յուրաքանչյուր շերտի վրա սոուս լցնում։ Ժելատինը շուտ է պնդանում, այնպես որ, պետք է արագ գործենք։
- Տորթը գիշերը սառնարանում ենք թողնում, իսկ առավոտյան հանում ենք, շրջում մատուցարանի վրա և սննդային փաթեթը հանում։ Կտրում ենք տաք ջրի մեջ թրջած դանակով։
Այսպիսով, ստացվում է անչափ համեղ և օգտակար նրբաբլիթով տորթ, որը հարմար է մատուցել թե նախաճաշին, թե ընթրիքին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: