- Yield: 2 օր անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Նրբահամ զեֆիր
Բաղադրիչներ
- խնձոր - 180 գր (խյուս)
- ձվի սպիտակուց - 1 հատ
- ագար-ագար - 1 թ/գդ
- ջուր - 100 մլ
- շաքարավազ - 175 գր
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ագարը թրջում ենք ջրում և թողնում 30 րոպե:
- Խնձորը կամ խնձորները կեղևազրկում ենք, միջուկը մաքրում, բլենդերում հարում և անցկացնում ենք մաղով:
- Ագարային խառնուրդը դնում ենք մարմանդ կրակին, ավելացնում շաքարավազն ու եռացնում 6-7 րոպե: Ավելացնում ենք խնձորի խյուսը և կրկին եփում:
- Մեկ այլ ամանի մեջ լավ հարում ենք սպիտակուցը: Խնձորով տաք զանգվածը կամաց-կամաց լցնում ենք սպիտակուցի մեջ և լավ հարում: Վերջում ավելացնում ենք կիտրոնահյութը:
- Զեֆիրը լցնում ենք խոհարարական պարկի մեջ, այնուհետև լցնում շաքարի փոշի ցանած յուղաթղթապատ ձևամանի մեջ և պահում մի քանի օր՝ տաք տեղում:
- Ահա և վերջ:
Իսկ Դուք զեֆիր սիրու՞մ եք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Knereq isk agar-agar ruseren inchpes e kochvum,da inch e?naxapes shnorhakalutyun