- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Նրբերշիկով կարկանդակներ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500 գր
- նրբերշիկ - 200 գր
- սոխ - 2 գլուխ
- լոլիկի մածուկ - 2 ճ/գ
- պանիր - 50 գր
- մայոնեզ - 2 ճ/գ
- ձեթ արևածաղկի - 2 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Հեռացնում ենք նրբերշիկների թաղանթն ու բաժանում ենք փոքրիկ կտորների։
Ապա սոխը մանր կտրատում ենք։
- Նրբերշիկները տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։
- Սոխը տապակում ենք նույն տապակի մեջ։
- Սոխին ավելացնում ենք լոլիկի մածուկը, խառնում ու մի քանի րոպե տապակում ենք։
- Նրբերշիկներն ավելացնում ենք սոխի ու լոլիկի մածուկի զանգվածին և խառնում ենք։
- Շերտավոր խմորից փորձում ենք ստանալ 12 սմ երկարությամբ և 5 մմ հաստությամբ քառակուսիներ։ Ապա կենտրոնում լցնում ենք միջուկը։
- Ապա դնում ենք խմորի մյուս շերտն ու եզրերն ամրացնում։ Կարելի է նաև գեղեցիկ նախշեր անել։
- Պանիրն անցկացնում ենք քերիչով։
- Կարկանդակները դնում ենք ձևամանի մեջ, պատում ենք մայոնեզով ու վրան շաղ ենք տալիս քերած պանիրը։
- Թխում ենք 15-25 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում, բայց ժամանակահատվածն ու ջերմաստիճանը կարող են տարբեր լինել՝ կախված ջեռոցի տեսակից։
- Նրբերշիկով կարկանդակները պատրաստ են։ Մատուցում ենք տաք վիճակում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: