

- Prep Time: 5 minutes
- Cook Time: 5 minutes
Շամպինիոնը`մեղրային մարինադում
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 600 գր
- բուսայուղ - 90 մլ
- քացախ խնձորի - 60 մլ
- մեղր - 1 ճ/գ
- սխտոր - 3 ճ/գ
- տաքդեղ չիլի - 1/2 հատ
- ծոթոր (тимьян) - մի քանի ճյուղիկ
- աղացած սև պղպեղ - 1/2 թ/գ
- մաղադանոս - 10 գր
Քայլերի հաջորդականություն
- Շամպինիոնները 3-5 րոպե տապակում ենք 30գր. յուղ լցրած թեժ կրակի վրա դրված տապակի մեջ:
- Անջատում ենք: Խառնում ենք մարինադի մյուս բաղադրիչները (սխտորն ու պղպեղը մանր կտրատում ենք):
- Դնում ենք կրակի վրա և հասցնում եռման ջերմաստիճանի: Անջատում ենք ու ավելացնում սունկով լի տապակի մեջ: Ծածկում ենք կափարիչով ու դնում սառնարանում կամ սառը պատշգամբում` մինչև լրիվ սառչի:
- Սառը սնկին ավելացնում ենք մանր կտրտած մաղադանոսն ու խառնում:
- Մատուցում ենք որպես նախուտեստ:
Բաղադրիչների քանակը նախատեսված է 4-6 չափաբաժնի համար: Ոչ աշխատատար և համեղ նախուտեստ: Պատրաստեք ամանորի տոներին կամ առօրյայում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: