- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Շամպինիոնով կոտլետ
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 400 գր
- կարտոֆիլ - 2 հատ
- սոխ - 2 գլուխ
- սպիտակաձավար - 3 ճ/գդ
- ձու - 1 հատ
- պաքսիմատ - 100 գր
- բուսայուղ - 100 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- պապրիկա - ըստ ճաշակի
- խմելի սունելի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սունկն ու սոխը մանր կտրատում ենք:
- Կարտոֆիլն անցկացնում ենք քերիչով:
- Բուսայուղապատ թավայի մեջ տապակում ենք սոխը և լցնում բլենդերի մեջ: Այնուհետև նույն թավայի մեջ բուսայուղ ենք ավելացնում, տապակում սնկերը և կրկին լցնում բլենդերի մեջ:
- Բանջարեղենը հարում ենք, ավելացնում կարտոֆիլը, սպիտակաձավարը, ձուն, պապրիկան, աղն ու պղպեղը և համասեռ զանգվածի ենք վերածում: Զանգվածը 15 րոպե մի կողմի վրա ենք դնում:
Այնուհետև ձեռքերը թրջելով կոտլետներ ենք ձևավորում և թաթախում պաքսիմատի մեջ: Բուսայուղապատ թավայի մեջ կոտլետները երկու կողմից տապակում ենք: Այնուհետև թավայի կափարիչը փակում ենք և 3-4 րոպե թողնում, որ կոտլետներն այդպես տապակվեն:
- Ահա և վերջ: Վայելում ենք:
Շամպինիոնով թեթև կոտլետ , որը հրաշալի լուծում է համեղ ընդմիջում անելու համար 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: