- Yield: անմիջապես
- Cook Time: 30 minutes
Շամպինիոնով ապուր-պյուրե
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 500 գր
- սերուցք (յուղայնությունը՝ 10%) - 500 մլ
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 2 ատամիկ
- ձիթապտղի յուղ - 2 ճ/գ
- ալյուր - 1 ճ/գ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք մթերքները: Սունկը մաքրում ենք ու եթե հնարավոր է, չենք լվանում, այլ մաքրում ենք խոնավ անձեռոցիկով, որպեսզի շատ ջուր չներքաշի:
- Հաստ պատերով կաթսայում կամ տապակում բուսայուղ ենք տաքացնում և արագ տապակում մանր կտրտած սխտորը. հարկ է հետևել, որ այն չվառվի ու չսևանա, այլապես ապուրը դառնահամ կդարձնի: Սոխը մանր կտրտում ենք ու ավելացնում սխտորին: Տապակում ենք՝ մինչև սոխը թափանցիկ դառնա:
- Սունկը բարակ շերտերով կտրտում ենք: Մի քանի սունկ թողնում ենք զարդարելու համար:
- Սունկն ավելացնում ենք սոխին ու տապակում՝ մինչև հեղուկը գոլորշիանա ու թեթև ոսկեգույն երանգ ստանա:
- Սնկին ավելացնում ենք մի գդալ ալյուր ու բոլորը լավ խառնում: Սնկին ավելացնում ենք կես բաժակ տաք ջուր կամ արգանակ և մխրճվող բլենդերի օգնությամբ խյուս դարձնում ապուրը:
- Ապուրին արգանակ կամ տաք ջուր ավելացնելով անհրաժեշտ թանձրության ենք հասցնում, ավելացնում սերուցքը և գրեթե եռման հասցնում, բայց չեռացնում: Աղ ու համեմունք ենք ավելացնում:
- Տապակի մեջ տապկում ենք զարդարելու համար նախատեսված, մանր շերտերով կտրտած սունկը՝ մինչև ոսկեգույն դառնա: Ապուրը մատուցում ենք՝ զարդարելով սնկով ու կանաչիով: shampinionov-apur-pyure-main
Հրաշալի ապուր է ճաշի կամ ընթրիքի համար՝ բավականին թեթև, միաժամանակ հագեցնող ու համեղ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: