- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Շարլոտկա
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 18 հատ (Սավոյարդի)
- կաթ - 300 մլ
- ձվի դեղնուց - 5 հատ
- վանիլին - 0,5 թ/գդ
- շաքարավազ - 200 գր
- ժելատին - 20 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- կարագ - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ժելատինը լցնում ենք սառը ջրի մեջ, մինչև ուռչի: 150 գր շաքարավազն ու ձվի դեղնուցները լավ հարում ենք:
Կաթի մեջ լցնում ենք վանիլինը և եռացնում: Այնուհետև կաթը կամաց-կամաց լցնում ենք դեղնուցային զանգվածի մեջ և խառնում: Դնում ենք մարմանդ կրակին, ավելացնում ժելատինը և խառնելը չդադարեցնելով եռացնում:
- Սերուցքը լավ հարում ենք և լցնում մեր ստացված կրեմի մեջ:
- 50 գր շաքարավազը ու ջուրը եռացնում ենք, թխվածքաբլիթները տոգորում ստացված օշարակի մեջ և շարում բուսայուղապատ ձևամանի մեջ:
- Մեջը լցնում ենք կրեմն ու Շարլոտկան 4 ժամով տեղափոխում սառնարան:
Ձևամանի տակն ընկղմում ենք տաք ջրի մեջ, ինչի շնորհիվ Շարլոտկան հեշտությամբ դուրս է գալիս:
Պատրաստեցինք համեղ Շարլոտկա , որը ցանկության դեպքում կարող ենք զարդարել կակաոյով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
это не шарлотка…
Բարև Ձեզ, մեր կայքում կարող եք գտնել Շարլոտկա տորթի տարբեր բաղադրատոմսեր, ահա խնդրեմ՝
http://www.cooks.am/?s=+%D5%B7%D5%A1%D6%80%D5%AC%D5%B8%D5%BF%D5%AF%D5%A1&Submit=Search+Site
Ananun Jan inch mi qez dreles masteri Tex,ches uzum mi sarqi,ruserenel grumes yani nenc rusaxoses Eli,,ya ko araaa
Barevdzez serucqy slifkina ha?
Բարև Ձեզ, այո է, сливки-ն է, որի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝
http://www.cooks.am/ingredients/%D5%BD%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D6%81%D6%84-30-35-%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2/