- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Շերտավոր խմորով և խնձորով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 300 գր
- ձու - 1 հատ
- կարագ - 175 գր
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- կիտրոն - 0,5 հատ (կեղև)
- թթվասեր - 100 գր (20%)
- աղ - 1 պտղունց
- Կրեմի համար՝
- կաթ - 300 մլ
- վանիլին - 0,5 թ/գդ
- ձվի դեղնուց - 2 հատ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1,5 ճ/գդ
- կարագ - 75 գր
- շաքարավազ - 100 գր
- Ինչպես նաև՝
- խնձոր - 1 կգ
- շաքարի փոշի - 2 ճ/գդ
- ջուր - 100 մլ
- հյութ կիտրոնի - 0,5 հատ
- լիկյոր - 2 ճ/գդ (կիտրոնի)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ամանի մեջ լցնում ենք թթվասերը, կարագը, ձուն, կիտրոնի կեղևը, աղը և խառնում ենք: Ավելացնում ենք ալյուրի հետ մաղած փխրեցուցիչը, խմոր ենք հունցում և մի քանի ժամով տեղափոխում սառցախցիկ: Հանում ենք և 6 մասի բաժանում:
- Գրտնակում ենք, դնում ալրապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ յուրաքանչյուրը 5 րոպե:
- Այս ամենից հետո ծայրերը զգուշությամբ հավասարեցնում ենք:
- Պատրաստում ենք կրեմը: Կաթը 2 մասի ենք բաժանում: Առաջին մասի մեջ լցնում ենք ձվի դեղնուցները, վանիլինն ու օսլան և լավ հարում ենք:
Մյուս մասի մեջ լցնում ենք շաքարավազը և եռացնում: Հանում ենք կրակից, զգուշությամբ ավելացնում օսլայով զանգվածը և խառնում: Կրեմը դնում ենք կրակին, տաքացնում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և թողնում հովանա:
Կարագը լավ հարում ենք և կամաց-կամաց ավելացնում հովացած կրեմի մեջ:
- Մի քանի խնձոր ահա այսպես կտրում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան շաքարի փոշի լցնում և 130 աստիճան ջեռոցում թխում ենք 15 րոպե:
- Ամանի մեջ լցնում ենք ջուրը, շաքարավազը, կիտրոնի հյութը, լիկյորը և մարմանդ կրակին եռացնում: Ավելացնում ենք մանր կտրատած խնձորները և կրակից վերցնում: Լավ խառնում ենք և հյութը քամում:
- Հավաքում ենք տորթը: Շերտերը պատում ենք կրեմով, վրան լցնում խնձորները և դնում իրար վրա:
- Տորթը կրեմապատում ենք, վրան լցնում խմորի փշրանքները և շարում խնձորները:
- Ահա և վերջ:
Խնձորով շատ համեղ տորթ … վայելեք սիրելիների հետ միասին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez,nereceq isk arag patrastvox shertavor xmori baxadratoms knerkayacneq?naxapes shnorhakalutyun
Բարև Ձեզ, ահա խնդրեմ Անահիտ ջան՝
http://www.cooks.am/%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3-%D5%B7%D5%A5%D6%80%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80/