- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Շերտավոր խմորով տորթ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 400 գր
- խտացրած կաթ - 250-300 գր
- կարագ - 450 գր
- վանիլին - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Շերտավոր խմորը գրտնակում ենք, 1,5 սմ լայնությամբ ձողիկներ կտրում և թխում ենք նախօրոք 200-220 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե։
- Ահա այսպիսի արդյունք ենք ստանում։
- Պատրաստում ենք կրեմը։ Կարագը, խտացրած կաթը լավ հարում ենք և վերջում ավելացնում վանիլինը։
Սեղանի վրա պոլիէթիլենային թաղանթ ենք փռում, ձողիկները թաթախում ենք կրեմի մեջ և շարում իրար վրա։
- Թաղանթն ամուր փաթաթում ենք և ողջ գիշեր թողնում սառնարանում։
- Առավոտյան թաղանթը հանում ենք և վայելում։
- Ահա և վերջ։
Շերտավոր խմորով տորթ , որը շատ հեշտ է պատրաստվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: