- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 20 minutes
Շոկոլադապատ թխվածքներ
Բաղադրիչներ
- կարագ - 150 գր
- շաքարավազ - 100 գր
- վանիլին - 2 թ/գդ
- ձու - 2 հատ
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
- ալյուր - 300-350 գր
- շոկոլադ սև - 300 գր
Քայլերի հաջորդականություն
- Կարագը շաքարավազի և վանիլինի հետ տրորում ենք ձեռքերով, ապա ավելացնում ենք ձուն և խառնում։
Այնուհետև ավելացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը և խմոր հունցում։
Ձևամանը (20x30 չափի) կարագով պատում ենք կամ էլ յուղաթուղթ ենք դնում ձևամանի մեջ։
Լցնում ենք խմորը և հավասարեցնում։
- Խմորի շերտի վրա յուղաթուղթ ենք դնում։
Յուղաթղթի վրա լցնում ենք լոբի կամ ոլոռ և հավասարեցնում (դա արվում է, որպեսզի խմորը հավասար թխվի և չձևափոխվի)։
Պատրաստելուց հետո լոբին թափում ենք։
Տապակը տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 20 րոպե թխում։
Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք։
Արդեն պատրաստի տաք շերտի վրա լցնում ենք տաք շոկոլադը և հավասարեցնում։
- Երբ շոկոլադն ամբողջությամբ սառչի (կարող եք դնել սառնարանը) կարող ենք քառակուսաձև կտրել։
Ահա և լուծվեց ամանորյա խմորեղեն պատրաստելու հարցը։ Բարի ախորժակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Mi ban harcnem eli lobin ham chi talis?
Ոչ, խմորի և լոբու արանքը յուղաթուղթ կա: Սակայն շատ խոհարարներ նույնիսկ առանց յուղաթղթի են լոբին միանգամից լցնում խմորի վրա, և կրկին, համ չի տալիս:
Ի դեպ, խորհուրդ ենք տալիս այդ լոբին օգտագործելուց հետո ոչ թե դեն նետել, այլ պահել՝ հետագայում նույնպես խմորի հավասարաչափ թխման համար օգտագործելու նպատակով:
Ջեռոցից հետո լոբին միևնույնն է չի օգտագործվի, իսկ այսպես ամեն անգամ նոր լոբի չենք փչացնի 🙂
Chat mersi 🙂
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂
Hamex xmorexeneri cank uneq
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂
shat hamer er shnorhakalutyun
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
shat hamex er
Շատ լավ է 🙂
Шат банер ег мез соворецнум да лав е
Շնորհակալ ենք 🙂
LOBIN VOR LCNUM ENQ QANI ROPE PETQE ETPES TOXNENQ JEROC@?
180 աստիճան տաքացրած ջեռոցում պետք է թխենք 20 րոպե 🙂