- Yield: 40 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 10 minutes
Շոկոլադապատ նուգա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Մեղրն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ և վրան լցնում ենք ջուրը։ Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։ Եփում ենք 10 րոպե։
Պատրաստի օշարակը պետք է անցնի, այսպես կոչված, «փափուկ գնդիկի» տեստը։ Դրա համար մի փոքր օշարակը կաթեցնում ենք սառը ջրով գավաթի մեջ. կաթիլը պետք է սառչի, բայց միաժամանակ փափուկ մնա։ Եթե օշարակի ջերմաչափ ունենք, ապա ամեն ինչ ավելի հեշտ է. այն պետք է ցույց տա 170 աստիճան։ - Քանի դեռ օշարակը եփվում է, սպիտակուցները հարում ենք մինչև պնդանալը։ Պատրաստի օշարակը բարակ շիթով լցնում ենք սպիտակուցի վրա` շարունակելով խառնել։ Այնքան ենք հարում մինչև զանգվածը թանձրանա։ Հարում ենք այնքան երկար, մինչև հարիչի թևիկները չսկսեն կպչել զանգվածին:
- Զանգվածին ավելացնում ենք նուշը և խառնում։ Ոչ խորը տապակի կամ մատուցարանի վրա յուղթուղթ կամ փայլաթիթեղ ենք փռում և բուսայուղ քսում։ Վրան լցնում ենք սպիտակուցի և նշի խառնուրդն ու հավասարեցնում։ Դնում ենք սառնարանը և թողնում ենք 1 ժամ։ Սառած նուգան կտրատում ենք ոչ մեծ և դնում յուղաթղթով մատուցարանի վրա։ Դնում ենք սառնարանը եվ թողնում սառչի ևս կես ժամ։
- Լցնում ենք շոկոլադը կաթսայի մեջ և հալեցնում ջրի գոլորշու վրա: Նուգայի կտորները թաթախում ենք հալեցրած շոկոլադի մեջ, դնում պերգամենտային թղթով պատած տապակի վրա և թողնում, որ չորանան:
- Եվ մեր նուգան պատրաստ է:
Թեև նուգա պատրաստելու այս բաղադրատոմսում շոկոլադ կա, բայց կարող ենք նուգան առանց ջնարակի պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Law baxadratomser isk karoxeq mi qani znndyan torter hraparakel ….naxapes shnorhakalutyun
Նելլի ջան կարող եք ցանկացած տորթ զարդարել տոնական ձևով 🙂
Օշարակը եփում ենք 10 րոպե ու լցնում բեզեի վրա?
Այո, հարգելի մասնակից 🙂