- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Շոկոլադե աղանդեր
Բաղադրիչներ
- կարագ - 450գր
- շոկոլադ սև - 900գր
- ձու - 8 հատ
Քայլերի հաջորդականություն
- Լավ սառեցված ձուն հարում ենք մինչև փրփրի և ավելացնի ծավալը 2-3 անգամ:
- Առանձին հալեցնում ենք կարագը շոկոլադի հետ (կարելի է դա անել միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա), ապա ավելացնում ենք հարված ձուն մաս առ մաս և խառնում:
- Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ, որը նախապես պատում ենք ֆոլգայի կրկնակի շերտով: Այնուհետև վերցնում ենք խորը աման, լցնում այն տաք ջրով և տեղադրում դրա մեջ ձևամանը այնպես, որ ջրի մակարդակը լինի ձևամանի կեսից: Այդ վիճակով տեղափոխում ենք ջեռոց և եփում 15-20 րոպե 160 աստիճանում:
- Եթե աղանդերի միջուկը թաց մնա, մի անհանգստացեք, սառչելուց հետո այն կպնդանա: Հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ աղանդերը շատ քիչ քաղցր է ստացվում, ուստի ըստ ցանկության կարող ենք ավելացնել շաքարավազ ձուն հարելու ընթացքում:
Առանց ալյուրի պատրաստվող շոկոլադե աղանդեր:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat hamex er
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
ay qez norutyun, petqe anpayman porcel