- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 25 minutes
Շոկոլադե աղանդեր բալով
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 150 գր (70%)
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ մանր - 150 գր
- կարագ - 200 գր
- կակաո - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- բալ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք:
- Ձվի դեղնուցները շաքարավազի հետ հարում ենք, մինչև զանգվածը սպիտակի, ավելացնում ենք հալեցրած շոկոլադը և ևս մեկ անգամ լավ հարում:
- Փափկեցրած կարագը կակաոյի հետ խառնում ենք և լավ հարում:
- Ձվով և շոկոլադով զանգվածը խառնում ենք կարագով զանգվածի հետ:
- Սերուցքը հարում ենք այնքան մինչև կայուն փրփուր ստանանք և զգուշորեն խառնում շոկոլադե զանգվածին:
- Եթե բալը սառեցված է, ապա հալեցնում ենք և քամում, այնուհետև լցնում սերուցքով զանգվածի մեջ:
- Ձևամանի մեջ սննդային թաղանթ ենք փռում և զանգվածը լցնում վրան: Ծածկում ենք և 3 ժամով դնում սառնարանը (կարող ենք գիշերը թողնել սառնարանում):
- Աղանդերը դնում ենք մատուցարանի վրա, թաղանթը հանում, ձևավորում կակաոյով և մատուցում:
- Ահա և վերջ:
Ահա այսպիսի շոկոլադե աղանդեր , որը մատուցում ենք մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: