- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 25-30 minutes
Շոկոլադե աղանդեր
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- շաքարավազ - 220 գր
- ալյուր - 200 գր
- կարագ - 110 գր
- կաթ - 110 մլ
- ջուր - 50 մլ (տաք)
- կակաո - 50 գր
- ձու - 1 հատ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Կրեմի համար`
- պանիր - 350 գր (կաթնաշոռային)
- կարագ - 100 գր
- շաքարի փոշի - 100 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- Մերենգայի համար`
- շաքարավազ - 140 գր
- ձվի սպիտակուց - 2 հատ
- ջուր - 30 մլ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 6:
Փափկեցրած կարագը ձվի և շաքարավազի հետ հարում ենք, այնուհետև ավելացնում ենք կաթն ու փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը։ Ավելացնում ենք կակաոն ու տաք ջուրը և հարում ենք մինչև միասեռ զանգված ստանանք։ Ստացված խմորը դնում ենք ձևամանի մեջ և 15-20 րոպեով տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
- Պատրաստի շոկոլադե շերտը մի քիչ սառեցնում ենք և գավաթով շրջաններ կտրում։
Պատրաստում ենք մերենգան: Շաքարավազը ջրում լուծում ենք, դնում կրակին և հասցնում մինչև 110 աստիճանի։ Այնուհետև լուծույթը լցնում ենք առանձնացրած սպիտակուցների մեջ և հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք։ Այս ամենից հետո մերենգան տեղափոխում ենք մինչև 150 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում մինչև այն ոսկեգույն դառնա։
Վերցնում ենք կտրած շրջանները և 2 հավասար մասի բաժանում։ Մի կեսի վրա մերենգայով շապիկ ենք պատրաստում։
- Պատրաստում ենք կրեմը։ Փափկեցրած կարագն ու շատ սառած պանիրը հարում ենք և աստիճանաբար շաքարի փոշի և վանիլին ավելացնում։ Կրեմը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և առանձնացրած շրջանների մյուս կեսի վրա լցնում (պետք է շրջաններն ամբողջությամբ սառած լինեն, որպեսզի կրեմը չհալչի)։ Այնուհետև կրեմով շրջանների վրա ենք դնում մերենգայով շրջանները։
- Պատրաստ է։
Շատ համեղ աղանդեր , որը կարող եք գեղեցկացնել, եթե վրան լցնեք հալեցրած շոկոլադ և ձևավորեք հատապտուղներով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: