

- Yield: անմիջապես
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե-բանանային կրեմ տորթի համար
Բաղադրիչներ
- բանան - 2 հատ
- շոկոլադ սև - 100 գր
- շաքարավազ - 3 ճ/գ
- հյութ նարինջի - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Բանանը բլենդերի օգնությամբ խյուս ենք դարձնում: Բանանի խյուսը լցնում ենք խոր ամանի մեջ:
- Վրան 50 գր նարնջի հյութ ենք լցնում:
- Ավելացնում ենք շաքարավազը:
- Դնում ենք կրակին, եփում 5 րոպե՝ անընդհատ խառնելով: Շոկոլադը կտորների ենք բաժանում:
- Բանանի խառնուրդը վերցնում ենք կրակից,ավելացնում շոկոլադի կտորները:
- Խառնում ենք՝ մինչև շոկոլադը լիովին լուծվի:
- Պատրաստի կրեմը լցնում ենք բանկաների կամ այլ հարմար տարաների մեջ: Կարելի է անմիջապես օգտագործել, օրինակ՝ քսել տորթի բլիթներին կամ մատուցել նրբաբլիթների հետ: Սառչելուց մի քանի ժամ հետո խմորը թանձր է դառնում: Պահում ենք սառնարանում:
Միանգամայն ունիվերսալ կրեմ է տորթերի, նրբաբլիթների կամ տապակած հացով նախաճաշ կազմակերպելու համար:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hamov tesk uni