- Yield: 2 ժամ
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 40 minutes
Շոկոլադե բիսկվիթով տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարագն ու շաքարավազը լավ հարում ենք, հետո հատ առ հատ ավելացնում ենք ձվերը։ Այնուհետև ավելացնում ենք փխրեցուցիչն ու կակաոն։ Այս ամենից հետո լցնում ենք ալյուրը։
- Խմորը 2 մասի ենք բաժանում, դնում 20 սմ տրամագիծ ունեցող ձևամանների մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե։
- Ահա այսպիսի արդյունք է ստացվում։
- Պատրաստում ենք կրեմը։ Կարագը լավ հարում ենք, ավելացնում կաթը, կակաոն և շաքարի փոշին։ Կրեմը լավ հարում ենք։
Բիսկվիթի շերտը պատում ենք ջեմով և վրան կրեմ քսում։
- Մյուս շերտին նույնպես ջեմ ենք քսում և վերջինս դնում տորթի վրա։ Զարդարում ենք կրեմով և վայելում։
Շոկոլադե բիսկվիթով տորթ վայելելու ժամանակն է ։)
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ։ Ներեցեք ինչ փխրեցուցիչ է հարկավոր այս տորթի համար?
Ու հնարավոր է բոլոր տորթերի համար օգտագործել փխրեցուցիչ?
Ինչ արդյունք է տալիս այն?
Բարև Ձեզ, սիրելի Աննա։ Հարկավոր է թխվածքների համար նախատեսված փխրեցուցիչ։ Փխրեցուցիչն օգտագործվում է միայն այն դեպքում, երբ բաղադրիչների մեջ նշված է լինում։ Փխրեցուցիչի մասին մանրամասն կարող եք կարդալ այս հղումով՝ http://www.cooks.am/ingredients/%D6%83%D5%AD%D6%80%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9/
կրեմը շատ ջրիկ ստացվեց, ի՞նչ անեմ
Սիրելի Անի, միգուցե կրեմը շատ եք հարել։ Կարող եք հավասար քանակությամբ ավելացնել մյուս բաղադրիչները, բացի կաթից՝ պահպանելով համային ներդաշնակությունը կամ փորձեք պահել սառնարանում, ապա հանել ու օգտագործել։ 🙂
Chishtn asac es porceci chhavaneci @ntanrapes
Xmor@ normaler dreci jeroc@ crikacav