- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Շոկոլադե բուլկի ”Աստղ”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, խմորիչն ու շաքարավազը միացնում ենք իրար և հարիչով հարում։ Ավելացնում ենք 4 ձվի դեղնուցը, կաթը, աղն ու կարագը և կրկին հարում մինչև համասեռ զանգված ստանանք։ Պատրաստի խմորից գունդ ենք պատրաստում, դնում ամանի մեջ, ծածկում սննդային փաթեթով և դնում տաք տեղ` 1 ժամով:
Խմորը բաժանում ենք 4 գնդի: Յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք ու 20 սմ տրամագծով շրջան ենք բացում։ Առաջին շրջանը դնում ենք տապակի վրա, և վրան նուտելլա քսում։
- Ծածկում ենք երկրորդ շրջանով, նուտելլա քսում, երրորդն ենք դնում` նուտելլայով պատում, այնուհետև չորրորդ շերտով ծածկում։ Շրջանի կենտրոնում բաժակ ենք դնում և շրջան կտրում։ Սուր դանակով խմորը 16 հավասար մասերի ենք բաժանում։
- Այժմ խմորի երկու շերտերը վերցնում ենք և երկու անգամ պտտում իրենց առանցքի շուրջ հակառակ ուղղություններով:
Նույն գործողությունն անում ենք նաև մնացած շերտերի հետ և շերտերի վերջավորությունները շրջանի կենտրոնում ամրացնում ենք իրար։
- Անկյունները դեպի ներս ենք ոլորում և ձվի դեղնուցով պատում։ Թխում ենք 180 աստիճանում 15-20 րոպե մինչև ոսկեգույն, շագանակագույն երանգ ստանանք։
- Բարի ախորժակ։
Եթե չունենք նուտելլա, մեզ օգնության կգա ջեմը։ Ինչպես նկատեցիք շոկոլադե բուլկի պատրաստելու համար շատ ջանք պետք չի գործադրել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shnorhakalutyun shat hamex e dbrocum patvirac baxadramsi hamar sa ogtagorceci sha t dur ekav
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Knereq petqa xmor@ hasusana, te mek jam heto grtnakel ?