- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Շոկոլադե բույն
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 100 գր
- աղի ձողիկ - 100 գր
- գունավոր հրուշակեղենային քերուկ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք: Աղի ձողիկները տարբեր երկարությամբ կոտրատում ենք և լցնում շոկոլադի մեջ:
- Գդալով խնամքով խառնում ենք, որպեսզի ձողիկները բոլոր կողմերից շոկոլադապատվեն:
- Ձողիկները գդալով վերցնում ենք, յուղաթղթի վրա բույնի նման դարսում, մատներով շտկում ու տալիս անհրաժեշտ ձևը: Թողնում ենք, որպեսզի շոկոլադը լրիվ պնդանա: Ստացվում է մոտ 6 բույն:
- Հետո պնդացած բույները դնում ենք մաքուր յուղաթղթի վրա, ներսը լցնում գունավոր քերուկը: Կարելի է նաև վերցնել M&M's շոկոլադ, կամ շաքարած գետնանուշ:
- Ահա և վերջ:
Բույնը պատրաստելու գործում կարելի է ներգրավել նաև երեխաներին. նրանց դուր կգա թե՛ պատրաստելը, թե՛ ուտելը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
wow
🙂