- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 50-60 minutes
Շոկոլադե դեսերտ
Բաղադրիչներ
- կաթ - 500 մլ
- ձու - 4 հատ
- շաքարի փոշի - 200 գր
- ալյուր - 110 գր
- կակաո - 45 գր
- սուրճ լուծվող - 2 ճ/գդ
- վանիլին - 0.5 թ/գդ
- կարագ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը մինչև 170 աստիճան տաքացնում ենք, կարագը հալեցնում և թեթևակի սառեցնում:
- Ալյուրն ու կակաոն մաղում ենք:
- Ձվի դեղնուցները սպիտակուցներից առանձնացնում ենք և սպիտակուցները հարում մինչև պինդ փրփուր ստանանք:
- Դեղնուցներն ու շաքարի փոշին լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և հարում մինչ զանգվածը սպիտակի:
- Ավելացնում ենք հալեցրած կարագը, սուրճը, վանիլինը և խառնում ենք:
- Լցնում ենք ալյուրն ու կակաոն և զգուշորեն խառնում:
- Այնուհետև ավելացնում ենք գոլ կաթը և զգուշորեն խառնում:
- Եթե զանգվածն արդեն համասեռ է, ապա մի քանի անգամով ավելացնում ենք սպիտակուցները (արդյունքում ստանում ենք բլիթների խմորի նման ջրիկ խմոր):
- Խմորը լցնում ենք կարագապատ և ալրապատ 25 x 25 չափի ձևամանի մեջ և 50-60 րոպե թխում՝ նախապես տաքացրած ջեռոցում (ընթացքում ջեռոցի դուռը չենք բացում):
- Աղանդերը թխվելուց բարձրանում, իսկ ջեռոցից հանելուց հետո մի քիչ իջնում է: Թխվելուց հետո, ջեռոցի դուռը թեթևակի բացում ենք և թողնում, որ աղանդերը սառչի:
Ասպիսով, ստացանք շատ համեղ շոկոլադե դեսերտ , որը կտրում ենք մատուցելուց անմիջապես առաջ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ays deserti mech soda chka?
Բարև Ձեզ Մարինե ջան, ոչ, սոդա անհրաժեշտ չէ 🙂