- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35-40 minutes
Շոկոլադե եռահարկ տորթ «Սիրտ»
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 5 հատ
- ալյուր - 150 գր
- շաքարավազ - 140 գր
- կակաո - 60 գր
- Կրեմի համար՝
- շոկոլադ սև - 300 գր
- ջուր - 200 մլ
- Տոգորման համար՝
- հյութ նարինջի - 1 հատ
- շաքարավազ - 50 գր
- ջուր - 100 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ալյուրն ու կակաոն կաթսայի մեջ մաղում ենք: Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք, սպիտակուցները հարում ենք մինչև փափուկ փրփուրի վերածվելը և առանց հարելը դադարեցնելու գդալ-գդալ ավելացնում ենք շաքարավազը: Պետք է ստացվի խիտ, հարթ զանգված: Հարելը չենք դադարեցնում և հատ-հատ ավելացնում ենք դեղնուցները:
- Հետո խնամքով լցնում ենք ալրային խառնուրդը և թիակով խառնում:
- Ջեռոցը 170 աստիճան տաքացնում ենք: Խմորը լցնում ենք սրտաձև, երեք տարբեր չափսի ձևամանների մեջ: Թխում ենք մոտավորապես 35 րոպե, իսկ պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկով: Հետո ձևամանը շրջում ենք և 50 սմ բարձրությունից գցում սեղանին: Չպետք է վախենալ, քանի որ բիսկվիթը դուրս չի ընկնի, սակայն հովանալուց հետո հարթ մակերևույթ կունենա: Շրջած ձևամաններն այդպես թողնում ենք մինչև բիսկվիթի հովանալը:
- Բիսկվիթները տոգորելու համար շաքարավազը, ջուրը, նարնջի հյութն ու կեղևը խառնում ենք, հասցնում եռման, եփում ենք մի քանի րոպե, քամում ու հովացնում:
Պատրաստում ենք կրեմը: Շոկոլադը կոտրատում ենք կաթսայի մեջ և լցնում ջուրը: Մեծ տրամագծով կաթսայի մեջ սառույց ու սառը ջուր ենք լցնում: Շոկոլադը դնում ենք միջին ուժգնության կրակին, անընդհատ խառնում, մինչև շոկոլադը լրիվ հալչի, սական չենք եռացնում:
Շոկոլադով կաթսան դնում ենք սառուցով ամանի մեջ, հարում հարիչի միջին ուժգնությամբ: Սկզբում խառնուրդը բավական ջրիկ է լինում, սակայն մի քանի րոպեից սկսում է խտանալ ու հարած սերուցք հիշեցնել: Որքան երկար ենք հարում, այնքան կրեմը խտանում է: Հենց որ զանգվածը խիտ թթվասերի նման է լինում, կեսը մի կողմ ենք դնում: Մնացած կրեմը մի քիչ հարում ենք, բայց այնքան, որ շատ չխտանա և խոհարարական պարկի միջով հեշտությամբ հոսի:
Հավաքում ենք տորթը: Առաջին շերտը տոգորում ենք օշարակով, քսում մի կողմ դրած կրեմը, դնում երկրորդ շերտը, տոգորում ու կրեմ քսում: Նույն կերպ վարվում ենք երրորդ շերտի հետ: Լավ հարած կրեմը լցնում ենք խոհարարական պարկի մեջ և զարդարում տորթը:
- Զարդարում ենք ըստ ցանկության:
- Ահա և վերջ:
Իսկ եթե «Սիրտ» տորթ պատրաստելու համար համապատասխան ձևաման չունեք, կարող եք շերտերը թխել կլոր կամ քառակուսի ձևամանի մեջ, այնուհետև սրտաձև կտրել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: