- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Շոկոլադե էկլեր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ջուրն ու կարագը լցնում ենք կաթսայի մեջ և տաքացնում՝ անընդհատ խառնելով: Զուգահեռաբար խառնում ենք ալյուրն ու կակաոն և երկու ջանգվածները միացնում իրար:
- Մարմանդ կրակին անընդհատ խառնում ենք և ստանում համասեռ զանգված, ինչից հետո կաթսան վերցնում ենք կրակին և հատ առ հատ ավելացնում ձվերը: Զանգվածը լավ հարում ենք:
- Խոհարարական պարկի օգնությամբ, յուղաթղթապատ ձևամանի մեջ խմորից էկլերներ ենք ձևավորում և թխում 225 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: Ժամանակը լրանալուն պես ջեռոցի տաքությունը հասցնում ենք 180-ի և թխում ևս 15 րոպե:
- Պատրաստում ենք կրեմը: Ձվի դեղնուցներն ու սպիտակուցները առանձնացնում ենք, դեղնուցները լավ հարում ենք: Առանձին հարում ենք սպիտակուցները և կիտրոնի աղ ավելացնում: Կարագը հալեցնում ենք, լցնում սպիտակուցային զանգվածի մեջ և լավ հարում ենք: Աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը և հարում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Այս ամենից հետո կրեմի մեջ ավելացնում ենք եղնուցային զանգվածը և կրկին մի քանի րոպե հարում:
- Էկլերների տակն անցքեր ենք անում և խոհարարական պարկի օգնությամբ լցնում կրեմը:
- Ահա այսպիսի արդյունք ենք ստանում:
- Ահա և վերջ:
Համեղ էկլեր վայելելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Hargeli Cooks.am shat law baxadratomser xndrum em kogneq indz inchov en tarberwum odapoxichov jeroz ev aranz odapoxichi jeroz tarberutyun mez e?
Լավ բաղադրատոմս է!!!
Կոգնեք ինձ կասեք օդափոխիչով ջեռոցի եվ առանց օդափոխիչի ջեռոցի տարբերությունը??
Բարև Ձեզ: Հավանաբար նկատի ունեք կոնվեկցիայով միկրոալիքային վառարանները: Սովորականի դրանք տարբերվում են հատուկ օդակարգավորման համակարգով, որը ջերմաստիճանը կայունացելու կարողություն ունի և ապահովում է պատրաստվող մթերքի համաչափ ու որակյալ պատրաստումը՝ որքան էլ որ բարձր ջերմաստիճանում լինի՝ առանց այն վառելու կամ փչացնելու:
Ayo es aprum em Rusastani Dashnutyunum ev jerozner kan woronq unen odapoxich uzum ei imanal inchi hamaren ew hatuk shnorhakalutyun harzis patasxanelu hamar >>>>
barev dzez xndrumem aseq qani hat ekler kstacvi ays baxadratomsov?
Բարև Ձեզ: Մոտավորապես 17-20 հատ՝ կախված էկլերների մեծությունից: