- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 25 minutes
Շոկոլադե էկլերներ
Բաղադրիչներ
- ալյուր - 100 գր
- կարագ - 70 գր
- շաքարի փոշի - 40 գր
- շաքարավազ - 10 գր
- ձու - 6 հատ
- ալյուր եգիպտացորենի - 30 գր
- սերուցք (33% յուղ.) - 320 գր
- վանիլին - 3 գր
- շոկոլադ դառը - 100 գր
- ջուր - 170 մլ
- աղ ծովի - 3 գր
Քայլերի հաջորդականություն
- Ոչ շատ մեծ կաթսայի մեջ լցնում ենք կարագը, աղը, շաքարավազը, 170 գր ջուրն ու դնում ենք կրակի վրա՝ հասցնելով եռման աստիճանի։ Ապա ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրը, լավ խառնում ենք սիլիկոնե թիակով ու թողնում ենք, որ սառչի։
- Հատ-հատ ավելացնում ենք ձվերն ու խառնում ենք։
- Խմորը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ, ձևավորում ենք փոքրիկ էկլերներ ու դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ։ Թխում ենք 25 րոպե 160 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո անջատում ենք ջեռոցն ու ևս 15 րոպե այդպես թողնում։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար 4 ձվի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում ենք։ Դեղնուցները, շաքարի փոշին ու եգիպտացորենի ալյուրը հարում ենք, ապա դնում ենք միջին կրակի վրա՝ հասցնելով եռման աստիճանի։
- Ավելացնում ենք սերուցքն ու շարունակում ենք եփել կրակի վրա՝ անընդհատ խառնելով։ Ստացված զանգվածն անցկացնում ենք քամիչով ու թողնում ենք, որ սառչի։
- Շոկոլադը հալեցնում ենք այս եղանակով։
Էկլերները հանում ենք ջեռոցից և սառելուց հետո լցոնում ենք կրեմով, ապա պատում ենք շոկոլադով։
Շոկոլադե էկլերներ՝ լցոնված համեղ կրեմով։ Վայելում ենք մեկ բաժակ տաք կաթի, սրճային ըմպելիքների կամ թեյի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: