

- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Շոկոլադե-ընկուզային բիսկվիթ
Բաղադրիչներ
- ալյուր - 100 գր
- ընկույզ - 75 գր
- ջուր գազավորված - 90 մլ
- ձու - 3 հատ
- փխրեցուցիչ - 1,5 թ/գդ
- կակաո - 30 գր
- շաքարավազ - 150 գր
- շոկոլադ սև - 90 գր
- ձիթայուղ - 90 մլ
- կարագ - 40 գր
Քայլերի հաջորդականություն
- Ընկույզները բլենդերով մանրացնում ենք, միաձուլում կակաոն, փխրեցուցիչը, ալյուրը և ընկույզները:
- Ձվերը լավ հարում ենք, ավելացնում շաքարավազը, գազավորված ջուրը և կրկին հարում: Չոր բաղադրիչները զգուշությամբ լցնում ենք ձվային զանգվածի մեջ:
- Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե:
- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում կարագը, ձիթայուղը և զգուշությամբ խառնում:
- Ջնարակը լցնում ենք բիսկվիթի վրա:
- Ահա և վերջ:
Կարճ ժամանակում ստացանք համեղ շոկոլադե-ընկուզային բիսկվիթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: