- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Շոկոլադե թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
- ալյուր - 300գր
- փխրեցուցիչ - 2թ/գդ
- սոդա - 1թ/գդ
- աղ - 1/2թ/գդ
- շաքարավազ - 2ճ/գդ
- կարագ - 75գր
- կաթ - 150մլ
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
- ձու - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը խառնեք փխրեցուցիչի, սոդայի, աղի և շաքարավազի հետ: Ջեռքերով լավ խառնեք այդ բաղադրիչները նախապես սառեցրած և կտրատված կարագի հետ, ապա ավելացրեք կաթը և խմոր հունցեք:
- Խմորը դրեք սեղանի վրա և ձեռքերով տրորելով ուղղանկյունաձև բացեք այն 3սմ հաստությամբ: Դանակով կտրատեք խմորը 12 հավասար մասերի: Խմորի ամեն շերտի մի ծայրի վրա դրեք շոկոլադի կտորները, այնուհետև փակեք խմորի մյուս մասով և սեղմեք միացման հատվածում, որպեսզի հետագայում չբացվի, որից հետո վրան քսել հարված ձուն:
- Եփեք ջեռոցում 15-20րոպե 210աստիճանում:
Այս շոկոլադե թխվածքաբլիթները համեղ են ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
Հաճելի թեյախմություն ենք մաղթում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: