- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 10 minutes
Շոկոլադե թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- շաքարի փոշի - 1 բաժակ
- ձու - 1 հատ
- վանիլին - 2թ/գդ
- ալյուր - 2,5 բաժակ
- կակաո - 1/2 բաժակ
- կարագ - 250գր
- աղ - 1/4 թ/գդ
- շոկոլադ սև - 150գր
- շոկոլադ սպիտակ - 150գր
- ընկույզ - ըստ ճաշակի
- գետնանուշ - ըստ ճաշակի
- կոնֆետ M&M’S - ըստ ճաշակի
- իրիս - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հարում ենք կարագն ու շաքարի փոշին, ավելացնում ենք ձուն, աղը, վանիլինը, ալյուրը, կակաոն և խառնում մինչև ստացվի միատարր զանգված:
Պատրաստի խմորը տեղափոխում ենք սառնարան 2 ժամով:
- Հանում ենք խմորը սառնարանից, գրտնակում, բացում ենք բարակ շերտով և կտրատում ուղղանկյունիների տեսքով:
Շարում ենք թխվածքաբլիթները պերգամենտային թղթով պատած տապակի վրա և թխում ջեռոցում 7-10 րոպե 170 աստիճանում:
- Երկու առանձին ամանի մեջ հալեցնում ենք սև և սպիտակ շոկոլադները:
- Ապա պատրաստի թխվածքաբլիթների մի ծայրը թաթախում ենք սև կամ սպիտակ շոկոլադի մեջ և դնում պերգամենտային թղթով պատված տապակի վրա ու վրան շաղ ենք տալիս մանր կտրատված գետնանուշը , ընկույզը, իրիսը կամ էլ M&M’s-ը:
Համոզված ենք այս թխվածքաբլիթները կհավանեն բոլորը, հատկապես քաղցրասեր փոքրիկները 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: