

- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Շոկոլադե թխվածքաբլիթ ամերիկյան ձևով
Բաղադրիչներ
- կարագ - 225 գր
- ալյուր - 175 գր
- կակաոյի փոշի - 50 գր
- վանիլին - 1 տուփ
- շաքարի փոշի - 100 գր
- օսլա (крахмал) - 50 գր
- շոկոլադ դառը - 50 գր
- աղ - 1/2 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը հարում ենք շաքարի փոշու հետ, ապա ավելացնում ենք վանիլինը և շարունակում ենք հարել:
- Օսլան ու ալյուրն անցկացնում ենք մաղով, ավելացնում ենք մանր կտրատած շոկոլադի կտորներն ու աղը և ստանում ենք խմորագունդ: Այն բաժանում ենք երկու հավասար մասերի, որոնցից մեկին ավելացնում ենք կակաոյի փոշին ու ստանում շոկոլադե խմորագունդ:
- Յուրաքանչյուր խմորագունդը բաժանում ենք 20 փոքրիկ գնդիկների, որոնք դնում ենք ձևամանի մեջ՝ միմյանցից որոշակի հեռավորության վրա:
- Պատառաքաղի օգնությամբ նախշեր ենք անում՝ ձևավորելով գեղեցիկ թխվածքաբլիթներ:
- Թխում ենք 20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Մատուցելուց առաջ խորհուրդ է տրվում թխվածքաբլիթները մեկ գիշեր թողնել առանց կափարիչի տարայի մեջ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: