- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե թխվածքաբլիթ անանուխով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը շաքարավազի հետ հարում ենք մինչև կրեմանման զանգված ստանանք։
- Այնուհետև հատ առ հատ ձուն ենք ավելացնում` յուրաքանչյուրից հետո լավ խառնելով։ Լցնում ենք անանուխի թուրմը և խառնում։ Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրը ու առաձգական խմոր հունցում։
- Խմորը 2 մասի ենք բաժանում։ Մեկի մեջ ներկանյութն ենք լցնում, մյուսի մեջ` կակաոն։ Խմորները որքան հնարավոր է արագ ենք (որպեսզի կարագը չհասցնի հալել ձեռքերի մեջ) հունցում `մինչև միասեռ գույն ստանանք։
Կանաչ խմորից երկարավուն գլան ենք ձևավորում։ Շոկոլադով խմորը գրտնակում ենք այնպես, որ հնարավոր լինի դրանով փաթաթել կանաչ գլանաձև խմորը։
- Շոկոլադե խմորով փաթաթում ենք կանաչ խմորը և սննդային փաթեթով փաթաթում։
- 20-30 րոպեով դնում ենք սառցախցիկի մեջ։ Այնուհետև հանում ենք և 6-7 մմ հաստությամբ կտորներով կտրատում։ Տեղափոխում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ։
- Թխում ենք 12-15 րոպե` մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Սառեցնում ենք և մատուցում։
Նշված բաղադրիչներով 35 հատ թխվածքաբլիթ է ստացվում։ Անանուխով շոկոլադե թխվածքաբլիթ պատրաստելիս ճիշտ կլինի ներգրավել նաև երեխաներին։ Դա անչափ կուրախացնի նրանց:
Ի դեպ՝ անանուխի թուրմ կարող ենք գնել դեղատնից: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat hamov er
🙂