- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15-20 minutes
Շոկոլադե թխվածքաբլիթ խնձորի ջեմով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
Չափաբաժինները` 6
- Ալյուրն ու կակաոն մաղում ենք աշխատանքային սեղանի վրա։ Սառեցված կարագը ալյուրի հետ խառնում ենք և փշրանքի վերածում։ Ալյուրով զանգվածի մեջ փորվածք ենք անում, լցնում ենք շաքարավազն ու ձվերը։
- Հարթ և առաձգական խմոր ենք հունցում։ 30 րոպեով խմորը զով տեղ ենք տեղափոխում։
- Աշխատանքային սեղանի վրա ալյուր ենք ցանում։ 5 մմ հաստությամբ շերտ ենք գրտնակում։
- Խմորը քառակուսաձև կտրատում ենք։ Քառակուսու մի կեսի վրա խնձորի ջեմ ենք լցնում և խմորի երկրորդ կեսով ծածկում։
- Ջեռոցը մինչև 180 աստիճան տաքացնում ենք։ Թխվածքաբլիթի եզրերը պատառաքաղով կամ փայտիկով սեղմում ենք։ Տապակը յուղով պատում ենք և թխվածքաբլիթները տեղափոխում տապակի մեջ։ Տապակը տեղափոխում ենք ջեռոցի մեջ և թխվածքաբլիթները 15-20 րոպե թխում ենք։
- Բարի ախորժակ։
Այսպիսով, շատ համեղ շոկոլադե թխվածքաբլիթ , որը շատ հարմար է մատուցել թեյի կամ սուրճի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Xndrum em cuyc tveq mastikayi patrastumn
Ցավոք դեռևս չունենք այդ բաղադրատոմսը: Հետևեք մեր էջին և հնարավոր է՝ շուտով այն տեղադրենք 🙂