- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 390 գր
- կարագ - 4 ճ/գդ
- ալյուր - 2/3 բաժակ
- փխրեցուցիչ - 1/2 թ/գ
- աղ - 1/2 թ/գ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 3/4 բաժակ
- վանիլին - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Հարում ենք շաքարավազը, ձուն և վանիլինը:
- Հալեցնում ենք 240գր շոկոլադը կարագի հետ միկրոալիքային վառարանում կամ տաք ջրի գոլորշու վրա, ավելացնում ենք հարած շաքարավազով ձուն և կրկին հարում:
Առանձին ամանի մեջ խառնում ենք ալյուրը, փխրեցուցիչն ու աղը: Ստացված զանգվածը լցնում ենք հարած շոկոլադի վրա և խառնում, ապա ավելացնում ենք մնացած շոկոլադի կտորները:
- Պերգամենտային թղթով պատած տապակի վրա իրարից 5-7սմ հեռավորության վրա դնում ենք մեկական գդալ շոկոլադե խմոր, հարթեցնում ենք, տալով կլոր տեսք և թխում ջեռոցում 12- 15 րոպե 180 աստիճանում:
- Հանում ենք պատրաստի թխվածքաբլիթները, թողնում ենք մի փոքր սառչեն և անցնում համտեսելուն:
Ցանկության դեպքում շոկոլադե թխվածքաբլիթների խմորի մեջ կարելի է խառնել 1թ/գդ կոնյակ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: