- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 30-35 minutes
Շոկոլադե թխվածք բալով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար`
- շաքարավազ - 180 գր
- ալյուր - 130 գր
- կակաո - 2ճ/գդ
- ձու - 4 հատ
- վանիլին - 1 պտղունց
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 350 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 125 գր
- շաքարի փոշի - 60 գր
- Բալի և օշարակի համար՝
- բալ - 300 գր (սառեցված)
- շաքարավազ - 100 գր
- ջուր - 125 մլ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 90 մլ
- կոնյակ - 2 թ/գդ
- Զարդարելու համար՝
- շոկոլադ սև - 20 գր
Քայլերի հաջորդականություն
- Բաղադրիչները նախատեսված են 30 X 40 չափի ձևամանի հաշվարկով:
Պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադը դանակով մանրացնում ենք և լցնում ամանի մեջ: Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի և լցնում ենք շոկոլադի վրա: 1 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև խառնում ենք մինչև շոկոլադը լուծվի և ավելացնում ենք կոնյակն ու կրկին խառնում: Ջնարակի մակերևույթին սննդային թաղանթ ենք դնում և 1 ժամով տեղափոխում սառնարանը:
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվի սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից: Սպիտակուցները շաքարավազի կեսի (90 գր) հետ հարում ենք այնքան, մինչ փափուկ փրփուր ստանանք:
- Ձվի դեղնուցները մնացած շաքարավազի (90 գր) և վանիլինի հետ հարում ենք այնքան, մինչև սպիտակ փքուն զանգված ստանանք:
- Սպիտակուցները մի քանի անգամով զգուշորեն ավելացնում ենք դեղնուցների մեջ, որից հետո լցնում ենք կակաոյի հետ մաղած ալյուրը և սկսում վերից վար շարժումներով զգուշորեն խառնել:
- Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում, լցնում խմորը և զգուշորեն հարթեցնում ենք:
- Դնում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 12-15 րոպե թխում: Պատրաստի բիսկվիթը տապակից հանում ենք, յուղաթուղթը հեռացնում և կողքերը հավասարեցնելով 2 մասի կիսում:
Պատրաստում ենք օշարակը: Շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակի վրա և եռման աստիճանի հասցնում: Կրակից վերցնում ենք, ավելացնում սառեցված բալը և մի քանի ժամ հանգիստ թողնում: Այնուհետև բալը օշարակից հանում ենք և դնում թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ խոնավությունը դուրս գա միջից:
Պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնեն շաքարի փոշու հետ պատառաքաղով այնքան ենք հարում, մինչև համասեռ զանգված ստանանք:
- Լավ սառեցված սերուցքը հարում ենք և զգուշորեն լցնում մասկարպոնեի մեջ:
- Հավաքում ենք տոթը: Շերտերը փափկեցնում ենք բալի օշարակով և 10-15 րոպե հանգիստ թողնում:
- Այնուհետև շերտերի վրա ջնարակ ենք քսում:
- Կրեմը քսում ենք ներքևի շերտի վրա:
- Կրեմի վրա ենք շարում բալը:
- Ծածկում ենք երկրորդ շերտով, որի վրա ենք դնում կրեմի մյուսը կեսը, այնուհետև քերած շոկոլադ ենք ցանում ( կարող ենք կրեմը հրուշակեղենային պարկի ուղիղ գլխադրով լցնել):
Ահա և վերջ:
Ի դեպ, այսպիսի շոկոլադե թխվածք պատրաստելիս բալը կարող եք փոխարինել ելակով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: