- Yield: 2-4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 55 minutes
Շոկոլադե թխվածք մուսսով և ազնվամորիով
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 120 գր
- կարագ - 120 գր
- շաքարավազ - 150 գր
- թթվասեր - 150 գր
- շոկոլադ սև - 60 գր
- կակաո - 30 գր
- ձու - 2 հատ
- վանիլին - 1 թ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Մուսսի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 գր
- շաքարի փոշի - 70 գր
- ժելատին - 10 գր
- ազնվամորի - 300 գր
- Ինչպես նաև՝
- ժելե ազնվամորու համով - 1 փաթեթ (400 մլ համար)
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը կոտրում ենք, կարագը կտրատում և լցնում կաթսայի մեջ:
- Այնուհետև հալեցնում ենք միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա, խառնում, որպեսզի համասեռ զանգված ստացվի և թեթևակի հովացնում:
- Առանձին ամանի մեջ խառնում ենք ալյուրը, կակաոն ու փխրեցուցիչը:
- Ձվերը, շաքարավազը, վանիլինը ձեռքի հարիչով թեթևակի հարում ենք:
- Ավելացնում ենք շոկոլադային զանգվածն ու թթվասերը և կրկին հարում ենք:
- Ավելացնում ենք չոր խառնուրդը և հարում այնքան, որ ալյուրը խառնվի:
- Ձևամանը (25 х 25 սմ) ձիթայուղում ենք, խմորը լցնում մեջը և հավասարեցնում: Դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու թխում 15-25 րոպե (շատ կարևոր է, որ թխվածքը ջեռոցում երկար չմնա ու չչորանա): Փայտե չոփիկով ստուգում ենք և հանում ջեռոցից:
- Թխված շերտը լիովին հովացնում ենք: Սերուցքը հարում ենք մինչև զգալի խտանալը, ավելացնում ենք շաքարի փոշին: Ժելատինը 50 մլ ջրում թրջում ենք և թողնում առնվազն 10 րոպե կամ այնքան, որքան ցուցված է փաթեթավորման վրա: Հետո տաքացնում ենք, որպեսզի այն լուծվի, ինչից հետո հովացնում ենք ու անընդհատ հարելով լցնում սերուցքի մեջ:
- Ազնվամորին շարում ենք թխվածքի վրա:
- Վրայից լցնում ենք սերուցքն ու հարթեցնում: 2-4 ժամով դնում ենք սառնարան:
- Ժելեն լուծում ենք փաթեթավորման վրա նշված եղանակով, դնում սառնարանը, մինչև որոշ չափով խտանա: Այնուհետև լցնում ենք սերուցքային շերտի վրա և թողնում մինչև լրիվ սառչի ու պնդանա:
- Ահա և վերջ:
Ազնվամորու ժելեով շոկոլադե թխվածք և մեկ բաժակ սուրճ. բարձր տրամադրությունը երաշխավորված է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: