- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Շոկոլադե թխվածք Նուտելլա
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- շոկոլադ սև - 200 գր
- կարագ - 175 գր
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 60 գր
- ալյուր - 120 գր
- կակաո - 2 ճ/գդ
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- նուշ - 80 գր
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- նուտելլա - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադն ու կարագը մարմանդ կրակին հալեցնում ենք: Ձվերն ու շաքարավազը 10 րոպե հարում ենք:
Մեծ ամանի մեջ լցնում ենք մաղած ալյուրն ու կակաոն և զգուշությամբ խառնում ենք՝ ավելացնելով մանրեցրած նուշն ու ձվային զանգվածը: Վերջում լցնում ենք շոկոլադը և կրկին խառնում:
- Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի (25 х 35) մեջ:
- Հավասարեցնում ենք:
- Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե: Անմիջապես հանում ենք ջեռոցից և հովացնում:
- Պատրաստում ենք կրեմը: Սերուցքը լավ հարում ենք և կամաց-կամաց ավելացնում նուտելլան: Կրեմը պատրաստ է:
- Խմորը կտորների ենք բաժանում և վրան խոհարարական պարկի օգնությամբ զարդարում կրեմով:
- Ահա և վերջ: Ցանկության դեպքում վրան մանրացրած ընկույզ կամ նուշ ենք ցանում:
Նուտելլա … արդեն ամեն ինչ ասված է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: