- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30-40 minutes
Շոկոլադե թխվածք սուրճի համով
Բաղադրիչներ
- ալյուր - 400 գր
- շաքարավազ - 300 գր
- փխրեցուցիչ - 1,5 թ/գդ
- կակաո - 50 գր
- սուրճ լուծվող - 5 թ/գդ
- ջուր - 500 մլ+7ճ/գդ
- չիր սալորի - 120 գր
- պնդուկ - 25 գր
- սոյայի սոուս - 1,5 թ/գդ
- սպիտակաձավար - 50 գր
- շաքարի փոշի
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, փխրեցուցիչը, շաքարավազն ու կակաոյի փոշին խառնում ենք իրար։
- Սալորաչրին 7 ճ/գդ ջուր ենք ավելացնում և բլենդերով խյուս պատրաստում։
- 500մլ սառը ջրի մեջ լցնում ենք լուծվող սուրճը և խառնում: Սալորաչրի զանգվածը ավելացնում ենք ալրով զանգվածին։ Անընդհատ խառնելով փոքր չափաբաժիններով լցնում ենք սառը սուրճը։ Այնուհետև ավելացնում ենք մանրացված պնդուկը և սոյայի սոուսը, հանգամանորեն խառնում ենք։
- Սոյայի սոուսը օգնում է ընդգծել թխվածքի մեջ շոկոլադի համը։ Տապակը բուսայուղով
պատում ենք վրան սպիտակաձավար ենք ցանում և խմորը լցնում ենք տապակի մեջ։
- Թխում ենք 30-40 րոպե նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ
(լուցկու հատիկով փորձում ենք, եթե չոր է դուրս գալիս, ուրեմն պատրաստ է)։
Պատրաստի թխվածքը ամբողջությամբ սառեցնում ենք, ձևամանից հանում ենք և ոչ մեծ քառակուսիներով կտրատում։
- Թխվածքի վրա շաքարի փոշի ենք ցանում։
Առանց կարագի, ձվի և կաթնամթերքի բայց շատ համեղ շոկոլադե թխվածք , որը հարմար է և պահքի մեջ գտնվող մարդկանց համար և բուսակերների համար։ Չնայած վերոնշյալ մթերքները չկան, բայց մեր թխվածքը շատ նուրբ է և օդեղեն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
սպիտակաձավարը որն է?
սպիտակաձավար=манная крупа
knereq pxrecucich@ vorne?
Փխրեցուցիչ=разрыхлитель теста
Վաճառվում է բոլոր խանութներում վանիլինի և այլ համեմունքերի բաժնում: Հեշտությամբ կարող եք այն ձեռք բերել:
Ծայրահեղ դեպքում փխրեցուցիչ կարող եք տան պայմաններում էլ պատրաստել: Դրա համար պետք է խառնեք 4թ/գդ ալյուրը, 2թ/գդ սոդան և 1թ/գդ լիմոնի աղը: Այնուհետև օգտագործեք տվյալ թխվածքի համար նախատեսված չափաքանակը:
Փխրեցուցիչը օգնում է թխվածքին ավելի լավ բարձրանալ, ունենալ նուրբ և թեթև կառուցվածք 🙂