- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30-35 minutes
Շոկոլադե թխվածք կաթնային սուֆլեով
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ձու - 4 հատ
- բուսայուղ - 100 մլ
- շաքարավազ - 80 գր
- ալյուր - 80 գր
- կաթ - 20 մլ
- կակաո - 2 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Սուֆլեի համար`
- խտացրած կաթ - 200 մլ
- թթվասեր - 200 մլ (20 տոկոս յուղայնությամբ)
- կաթ - 100 մլ
- շաքարավազ - 50 գր
- ժելատին - 20 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- Ջնարակի համար`
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 6: Խմորի համար նախատեսված մթերքները նախապատրաստում ենք։ Մաղած ալյուրը, կակաոն ու փխրեցուցիչը խառնում ենք իրար։ Ձվի դեղնուցները սպիտակուցներից առանձնացնում ենք։ Սպիտակուցները հարիչով հարում ենք մինչև փքուն և կայուն փրփուր ստանանք։
- Ձվի դեղնուցները շաքարավազի հետ հարում ենք, ավելացնում ենք կաթն ու բուսայուղը։ Ամեն ինչ լավ հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Դեղնուցներով զանգվածը լցնում ենք ալյուրով խառնուրդի մեջ։ Թիակով կամ գդալով լավ խառնում ենք մինչև միասեռ զանգված ստանանք։ Այնուհետև խմորի մեջ ենք լցնում սպիտակուցները։ Սպիտակուցները խմորի հետ զգուշորեն խառնում ենք։ Խմորը շատ թանձր չի լինի, կարելի է ասել ծորացող խմոր կստանանք։
- Ձևամանը (30 x 22 չափի) պատում ենք բուսայուղով։ Խմորը լցնում ենք ձևամանի մեջ, դնում 180-200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 30 րոպե թխում։ Փայտիկով փորձում ենք, եթե չոր է դուրս գալիս, ուրեմն պատրաստ է։
- Պատրաստում ենք սուֆլեն։ Սուֆլեի մթերքները նախապատրաստում ենք։ Ժելատինի վրա սառը կաթ ենք լցնում և 10-15 րոպե թողնում ենք ուռչի։ ժելատինը ուռչելուց հետո, դնում ենք կրակի վրա և տաքացնում ենք մինչև ամբողջությամբ լուծվի, բայց չենք եռացնում։ Խտացրած կաթը, թթվասերը և ժելատինային խառնուրդը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք վանիլինը և շաքարավազը։ Բլենդերի մեջ ամենաբարձր արագության տակ հարում ենք։
- Պատրաստի շերտը սառեցնում ենք և 2 շերտի կիսում։ Կաթնային պատառները ևս պատրաստում ենք այն ձևամանի մեջ, որտեղ թխվել է շերտը։ Ձևամանի մեջ ենք դնում առաջին շերտը, վրան ենք լցնում սուֆլեով զանգվածը:
- Զգուշորեն ծածկում ենք երկրորդ շերտով և թեթևակի սեղմում։ Ձևամանը ծածկում ենք սննդային փաթեթով և գիշերը թողնում սառնարանում։ Սուֆլեն սառչելուց հետո հանում ենք սառնարանից: Դանակն անցկացնում ենք ձևամանի կողքերով, այնուհետև ձևամանը զգուշորեն շրջում սեղանի վրա։ Կարող ենք սուր դանակով կտրել այն։
- Պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, զգուշորեն լցնում թխվածքի կտորների վրա և թողնում ենք, որ շոկոլադը սառչի։
- Ահա և վերջ:
Ի դեպ, շոկոլադե թխվածք պատրաստելիս, շոկոլադի ընտրությունը կախված է նախասիրություններից, եթե քաղցրակեր չեք, ապա վերցրեք դառը շոկոլադ, իսկ եթե քաղցրակեր եք, ապա Ձեզ օգնության կգա կաթնային կամ սպիտակ շոկոլադը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: