

- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 10 minutes
Շոկոլադե լավա քեյք
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 80գր
- կարագ - 50գր
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 40գր
- ալյուր - 30գր
Քայլերի հաջորդականություն
- Սկզբում գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը կարագի հետ, խառնում:
- Ձեռքի հարիչով խառնում ենք ձուն և շաքարավազը, վրան ավելացնում շոկոլադը, ապա ալյուրը և լավ խառնում:
- Ձևամաները պատում ենք բուսայուղով, վրան շաղախում մի քիչ ալյուր կամ կակաո (դա լավ մգացնում է խմորի գույնը), ապա լցնում ստացված խմորային զանգվածը: Եփում ենք ջեռոցում 10 րոպե 210 աստիճանում:
- Թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում սառչի 5րոպե, ապա զգուշությամբ շրջում ափսեի վրա՝ սեղմելով ձևամանը ափսեին: Կարելի է մատուցել հաապտուղների կամ պաղպաղակի հետ:
- Խորհուրդ: Կեքսերը պետք է ուտել տաք վիճակում, որպեսզի շոկոլադե միջուկը չսառչի, ինչպես նաև չի կարելի եփել ջեռոցում 10 րոպեից ավել, այլապես միջուկը կպնդանա:
Բերանում պարզապես հալչող շոկոլադե լավա քեյք:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
շաաաաաաատ համեղ է,, շնորհակալւթյուն
🙂
Բարև Ձեզ
Քանի բաժին է ստացվում և ինչ չափի ձևամանների մեջ է անհրաժեշտ լցնել
Բարև Ձեզ, սիրելի Տաթև, այս չափաբաժնից ստացվում է երկու քեյք։ Խմորն անհրաժեշտ է լցնել 8-10 սմ տրամագծով ձևամանների մեջ։ ։)