- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե խառնաշփոթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում ենք: Դեղնուցները 1 ճ/գդ շաքարավազի հետ լավ հարում ենք, սպիտակուցները հարում ենք մնացած շաքարավազի հետ, լցնում ձեղնուցային զանգվածը, ալյուրը, կակաոն ու սոդան և լավ հարում:
- Ձևամանը յուղաթղթապատում ենք և բիսկվիթը թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 25-30 րոպե:
Պատրաստի բիսկվիթը 2 մասի ենք բաժանում՝ նեղ և լայն: Նեխ բիսկվիթը դնում ենք քանդվող ձևամանի մեջ, իսկ լայնը՝ բաժանում կտորների:
- Պատրաստում ենք միջուկը: Կաթնաշոռն ու շաքարավազը բլենդերով հարում ենք: Պահածոյացված անանասի հյութը դնում ենք մարմանդ կրակին, ավելացնում ժելատինն ու խառնում (չենք եռացնում):
Կաթնաշոռային զանգվածի մեջ լցնում ենք ժելատինային զանգվածը, սերուցնքն ու կտրատած անանասները և խառնում:
- Վերջում ավելացնում ենք բիսկվիթի խորանարդիկներն ու խառնում: Զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և ողջ գիշեր թողնում սառնարանում:
- Շոկոլադը հալեցնում ենք, ավելացնում մի քանի թեյի գդալ ջուր, պատրաստի ջնարակը լցնում տորթի վրա և տեղափոխում սառնարան:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Շոկոլադե համեղ տորթը պատրաստ է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: