- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20-25 minutes
Շոկոլադե խմոր պիրոգի համար
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, կակաոն, շաքարավազն ու աղը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում խորանարդներով կտրատած կարագը և հարում ենք այնքան, մինչև փխրուն զանգված ստանանք (լավ կլինի չոր բաղադրիչները նախքան կարագն ավելացնելը խառնել)։
- Աստիճանաբար ջուր ավելացնելով շարունակում ենք հարել։ Խմորը պետք է բավական առաձգական լինի և չփշրվի։
- Խմորից գունդ ենք ձևավորում, տափակեցնում և ծածկում ենք յուղաթղթով կամ պոլիէթիլենային տոպրակով։ Փաթաթում ենք և 30 րոպեով տեղափոխում սառնարանը։
- Այնուհետև խմորը տեղափոխում ենք ալրապատ աշխատանքային սեղանի վրա և սենյակային ջերմաստիճանում 8-10 րոպե թողնում հանգստանա: Այս ամենից հետո խմորը 6-7 մմ հաստությամբ շերտով գրտնակում ենք։
- Խմորը փաթաթում ենք գրտնակի վրա և տեղափոխում ձևամանի մեջ։
- Լավ սեղմում ենք:
- Իսկ կախվող հատվածները գրտնակով կտրում:
- Ջեռոցը մինչև 180 աստիճան տաքացնում ենք, շերտը ծածկում փայլաթիթեղով, վրան ծանրություն լցնում և 20 րոպե թխում ենք։ Այնուհետև փայլաթիթեղը ծանրության հետ միասին շերտի վրայից հանում ենք և շերտը կրկին 5-8 րոպեով տեղափոխում ջեռոց։
Բարի ախորժակ։
Այսպիսով, պատրաստ է կարկանդակի համար պատրաստված խմորը, շոկոլադե խմոր, որը կարող ենք լցոնել թե չրերով, թե ընկույզներով և թե կրեմով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: