- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Շոկոլադե-կարամելային թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 250 գր
- կարագ - 125 գր
- ձու - 1 հատ
- շոկոլադ սև - 50 գր
- կակաո - 20 գր
- եղեգնաշաքար - 50 գր
- Միջուկի համար՝
- խտացրած կաթ եփված - 200 գր
- շոկոլադ սև - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և խառնում սենյակային ջերմաստիճանի կարագի, ձվի և շաքարավազի հետ, ինչից հետո էլ ավելացնում կակաոն:
- Այժմ լցնում ենք ալյուրն ու խմոր հունցում, ծածկում սննդային փաթեթով և 30 րոպեով դնում սառնարանը:
- Քանի դեռ խմորը սառնարանում է, պատրաստում ենք միջուկը: Շոկոլադը հալեցնում ենք, եփած խտացրած կաթը թեթևակի տաքացնում և խառնում իրար:
Խմորը դնում ենք երկու սննդային թաղանթների արանքում և 3-5 մմ հաստությամբ շերտով հեշտությամբ գրտնակում:
- Այժմ շրջաններ ենք կտրում (պետք է քանակությունը զույգ լինի), կիսում ենք և մի կեսի վրա աստղիկով կամ փոքր շրջանով կտրվածք անում:
- Թխում ենք 20 րոպե՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստի թխվածքաբլիթները զույգերով շարում ենք իրար վրա:
- Կլոր ամբողջական թխվածքաբլիթի վրա միջուկ ենք քսում և ծածկում ձևավոր կտրած թխվածքաբլիթով: Ցանկության դեպքում կարող ենք վրան կակաո ցանել:
Պատրատի թխվածքաբլիթները 3-4 ժամ հանգիստ ենք թողնում, այնուհետև համտեսում:
Այսպիսի թխվածքաբլիթ պատրաստելուց հետո, պետք է հետևել, որ չափը չանցնեք, այլապես կգիրանաք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: