- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե-կարամելային կոնֆետներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- 21 x 32 սմ տրամագծով ձևամանի հատակին յուղաթուղթ ենք փռում: Նուշը խոհանոցային կոմբայնի մեջ մանրացնում ենք, բայց այնպես, որ կտորներ մնան: Շաքարավազը, կարագն ու մեղրը լցնում ենք հաստ հատակով կաթսայի մեջ: Հասցնում ենք եռման և ուժեղ կրակին եփում մոտ 4 րոպե: Ժամանակ առ ժամանակ խառնում ենք՝ համոզվելով, որ խառնուրդը հատակին չի կպել: Եփում ենք այնքան, մինչև խառնուրդը մեղրի նման խտանա: Կաթսան կրակից վերցնում ենք, ավելացնում աղն ու նուշը: Խառնում ենք, դնում կրակին ու եփում ևս 3-4 րոպե:
Հետո ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և հավասարաչափ տարածում:
- Թողնում ենք 3-4 րոպե հովանա և կտրատում ենք:
- Շատ երկար չենք սպասում, քանի որ զանգվածն ակնթարթորեն պնդանում է: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք: Ամեն մի կտորը թաթախում ենք հալեցրած շոկոլադի մեջ և դնում ցանցի վրա, որ չորանա:
- Մի քանի ժամ սառնարանում սառեցնում ենք:
- Ահա և վերջ:
Ի դեպ, շոկոլադե-կարամելային կոնֆետներ կարելի է պատրաստել նաև ընկույզով կամ պնդուկով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: