- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Շոկոլադե կարկանդակ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 100գր
- շաքարավազ - 50գր
- կաթ - 3ճ/գդ
- ալյուր - 150գր
- աղ - 1 պտղունց
- Միջուկի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500մլ
- շոկոլադ սև - 300գր
- կարագ - 150գր
- ձու - 4 հատ(սպիտակուց)
- ձու - 2 հատ
- աղ - 1 պտղունց
- Ջնարակի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100մլ
- շոկոլադ սև - 120գր
- կարագ - 10գր
Քայլերի հաջորդականություն
- Խառնում ենք կարագը, շաքարավազը, կաթը, ալյուրը, աղը և հունցում փափուկ խմոր:
- Ստացված խմորը գրտնակում ենք, բացում բարակ շերտով, դնում ձևամանի մեջ, կտրում ավելորդ մասերը և թխում ջեռոցում 12-15 րոպե 180 աստիճանում:
- Եռացնում ենք սերուցքը:
Առանձին ամանի մեջ լցնում ենք կտրատված շոկոլադը, վրան ավելացնում կարագը և եռացրած սերուցքը ու խառնում մինչև շոկոլադի հալվելը սերուցքում:
- Ապա հարում ենք սպիտակուցները աղի հետ, ավելացնում ենք 2 ձուն և ստացված զանգվածը լցնում ենք շոկոլադե զանգվածի վրա ու խառնում:
Ստացված շոկոլադե զանգվածը լցնում ենք պատրաստի թխվածքի վրա և դնում ենք ջեռոցը 25 րոպեով 180 աստիճանում:
- Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից և թողնում 2 ժամ:
Ջնարակի համար առանձին ամանի մեջ լցնում ենք կտրատված շոկոլադը, վրան ավելացնում կարագը և եռացրած սերուցքը ու խառնում մինչև շոկոլադի հալվելը սերուցքում:
Պատրաաստի ջնարակը լցնում ենք թխվածքի վրա, թողնում մեկ ժամ և անցնում համտեսելուն:
Շոկոլադե կարկանդակը կարող եք զարդարել հարած սերուցքով և Ձեր նախընտրած մրգերով 😉
Թողնել պատասխան
Մուտք եղեք: