- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Շոկոլադե կեքս
Բաղադրիչներ
- ալյուր - 270 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - 0,5 թ/գդ
- կակաո - 40 գր
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 270 գր
- ջուր - 200 մլ
- ձիթայուղ - 140 մլ
- չամիչ - 60 գր
- դարչին - 0,5 թ/գդ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 50 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 մլ
- Ինչպես նաև՝
- գետնանուշ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կեքսը: Ալյուրը, կակաոն, ձուն, փխրեցուցիչը, շաքարավազը, վանիլինը, դարչինն ու աղը խառնում ենք: Ավելացնում ենք ձիթայուղը, 200 մլ սառը ջուրը և միջին արագությամբ հարում մինչև համասեռ զանգվածի առաջացումը: Ավելացնում ենք չամիչը և խառնում:
- Ձևամանը պատում ենք ձիթայուղով ու մի փոքր ալյուր ցանում: Խմորը լցնում ենք ձևամանաի մեջ ու 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 40-45 րոպե:
Թխված կեքսը մի քանի րոպե թողնում ենք ձևամանի մեջ, հետո հանում ու ցանցի վրա հովացնում:
- Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքն ու շոկոլադը մարմանդ կրակին տաքացնում ենք և անընդհատ խառնելավ համասեռ զանգված ստանում:
- Կեքսը ջնարակապատում ենք, կտորների բաժանում և մատուցում:
Շոկոլադե համեղ կեքս , որը «խոստանում» է գերել բոլորին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Здравствуйте.А у вас есть рецепты торт микадо,,
Barev dzez,nereceq cheq asi inchpes patrastel tnayin paymannerum glyukoza torti hamar kam inchov poxarinem
Բարև Ձեզ, Անահիտ ջան, կարող եք ձեռք բերել խմորեղենների մասնագիտացված խանութներից կամ սուպերմարկետներից 🙂
Hargeli ananun shaat shnorhakal em baxadratomsi hamar,shef xohararin nuynpes shnorhakal em xorhrdi hamar?
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
Բարև Ձեզ, բաղադրիչների մեջ նշված է 2 ձու ,սակայն պատրաստման եղանակի մեջ ձուն բացակայում է:
Սիրելի Մարիամ, շնորհակալ ենք ուշադրության համար։ Վրիպակն արդեն ուղղվել է։ Կարող եք պատրաստել ու վայելել։ ։)