- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 60-80 minutes
Շոկոլադե կեքս բանանի պաղպաղակով
Բաղադրիչներ
- Կեքսի համար`
- ալյուր - 280 գր
- շաքարավազ - 270 գր
- վանիլին - 10 գր
- կակաո - 40 գր
- գինու քացախ - 15 մլ
- ջուր - 200 մլ
- ձիթայուղ - 140 մլ
- չամիչ - 70 գր
- դարչին - 0,3 թ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - 0,5 թ/գդ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 50 գր (դառը)
- կարագ - 50 գր
- Ինչպես նաև ՝
- բանան - 2 հատ
Քայլերի հաջորդականություն
- Բանանը մանր կտրատում ենք, լցնում որևէ տարայի մեջ ու դնում սառցախցիկ (ամենաքիչը 3 ժամով):
- Պատրաստում ենք կեքսը: Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը, շաքարավազը, վանիլինը, դարչինն ու աղը խառնում ենք: Ավելացնում ենք ձիթայուղը, քացախն ու 200 մլ սառը ջուրը և միջին արագությամբ հարում մինչև համասեռ զանգված ստանալը: Ավելացնում ենք չամիչը և խառնում:
- Բազմաեփը պատում ենք ձիթայուղով ու մի փոքր ալյուր ցանում: Խմորը լցնում ենք ձևամանաի մեջ ու «թխվածք» ռեժիմում թխում 60-80 րոպե:
Թխված կեքսը մի քանի րոպե թողնում ենք ձևամանի մեջ, հետո հանում ու ցանցի վրա հովացնում:
- Պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադը և կարագն անընդհատ խառնելով գոլորշու վրա հալեցնում ենք և կեքսերը շոկոլադապատում:
- Սառեցրած բանանը բլենդերով հարում ենք, մինչև ստացվի համասեռ զանգված: Գդալով գնդիկ ենք ձևավորում ու մատուցում կեքսի հետ:
Բանանի պաղպաղակն, ինչ խոսք, շատ համեղ է: Դե, իսկ եթե բանանի պաղպաղակի հետ շոկոլադե կեքս կա, դա արդեն իսկական վայելք է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
barev dzez knereq isk ays xmory aranc dzvi kebvi?
Բարև Ձեզ, այո, այս բաղադրատոմսի համար մեզ ձու պետք չէ 🙂
ays xmory aranc dzvi kebvi?
Բարև Ձեզ: Ոչ, այս կեքսի համար ձու պետք չէ 🙂