- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե կեքս Պահքի համար
Բաղադրիչներ
- ալյուր - 200 գր
- շաքարավազ - 150 գր
- բուսայուղ - 70 գր
- կակաոյի փոշի - 30 գր
- վանիլային շաքար - 2 թ/գ
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- սուրճ սև - 2 թ/գ
- աղ - 0,5 թ/գ
- Ինչպես նաև՝
- չիր սալորի - 70 գր
- պնդուկ - 70 գր
- նարնջի կեղև - ըստ ճաշակի
- շոկոլադ սև - 50-100 գր
- նուշի կտորներ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պնդուկը մանրացնում ենք, նարնջի կեղևն անցկացնում ենք քերիչով, իսկ սալորաչիրը մանր կտրատում ենք։
- Բոլոր բաղադրիչները, բացի բուսայուղից ու սուրճից, լցնում ենք առանձին տարայի մեջ ու խառնում ենք։
- Սուրճը նախապես 220 մլ ջրով եփում ենք, թողնում ենք, որ սառչի, ապա ավելացնում ենք ստացված զանգվածին։ Ստացվում է միջին պնդության խմոր։
- Ավելացնում ենք բուսայուղն ու խառնում ենք, որից հետո լցնում ենք սալորաչիրը, պնդուկն ու նարնջի կեղևը և խառնում ենք։
- Ստացված զանգվածը լցնում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ ու թխում ենք 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Կեքսը պատում ենք հալեցրած շոկոլադով ու նշի հատիկներով։
Պահքային շոկոլադե կեքս՝ նրբահամ, փափուկ ու անուշաբույր։ Ոչ ոք չի կարող դիմակայել նման բույրին։ Պատրաստեք ու վայելեք թեյի կամ սուրճի հետ հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: