- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20-30 minutes
Շոկոլադե կեքս Պահքի համար
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք իրար։ Բոլոր հեղուկ բաղադրիչները խառնում ենք իրար։
- Այդ ամենը խառնում ենք իրար և խմորը խառնում ենք։ Կարող ենք մի քիչ չիր ավելացնել կամ չամիչ։ Թույլ խմոր ենք ստանում։
- Ձևամանների 3/4 չափով խմոր ենք լցնում։
- 20-30 րոպե թխում ենք` նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում (փայտիկով փորձում ենք, եթե չոր է դուրս գալիս, ուրեմն պատրաստ է)։ Ջեռոցից հանում ենք և թողնում ենք սառչի։
- Մինչ կեքսերը կսառչեն, պատրաստենք ջնարակը։
Տարայի մեջ խառնում ենք կակաոն, սուրճն ու շաքարավազը։ Ավելացնում ենք եռման ջուրը և խառնում ենք մինչև համասեռ դառնա։ Ջրի քանակությունը ընթացքում պետք է կարգավորենք` կախված թանձրությունից։
- Կարող ենք գոլորշու վրա դնել, այնուհետև խառնել, բայց եթե եռման ջուր ենք
ավելացնում, առանց գոլորշու վրա դնելու էլ կարող ենք խառնել։ Ահա այսպիսի ջնարակ ստացանք։
- Կեքսերը սառել են, կարող ենք ձևամանից հանել։
- Կեքսերը կարող ենք երկու ամանի մեջ կիսել, որպեսզի զարդարելուց ավելի հեշտ լինի։ Սիլիկոնային վրձնով կեքսերի վրա ջնարակ ենք քսում, այնուհետև վրան հրուշակեղենի համար նախատեսված զարդարանք ենք ցանում։ Կարող ենք, առհասարակ, ոչինչ չլցնել վրան։ Պատրաստի կեքսերը 1-2 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որ ջնարակը սառչի, ապա հանում ենք և մատուցում:
Ջնարակապատ կեքսեր առանց ձվի և կաթնամթերքի, իրական պահքի բաղադրատոմս , որը շատ հեշտ է և համեղ: Կեքսերի չափը կախված է ձևամանի չափից 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: