- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Շոկոլադե կեքս պիստակով
Բաղադրիչներ
- Ընկույզով խմորի համար՝
- պիստակ - 50 գր
- կարագ - 90 գր(սենյակային ջերմաստիճանի)
- պանիր մասկարպոնե - 75 գր
- շաքարավազ - 125 գր
- ձու - 2 հատ
- վանիլին - 1/2 թ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- ալյուր - 200 գր
- փխրեցուցիչ - 1/2 թ/գդ
- Շոկոլադով խմորի համար՝
- կարագ - 90 գր
- շաքարավազ - 80 գր
- ձու - 2 հատ
- շոկոլադ սև - 60 գր
- աղ - 1/4 թ/գդ
- ալյուր - 200 գր
- փխրեցուցիչ - 1/2 թ/գդ
- սոդա - 1/4 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պիստակները բլենդերի կամ սրճաղացի մեջ աղում ենք։
- Կարագը շաքարավազի և մասկարպոնեի հետ խառնում ենք այնքան մինչև կրեմանման զանգված ստանանք։
- Ավելացնում ենք վանիլինը և հատ առ հատ ձուն ենք ավելացնում`յուրաքանչյուրից հետո լավ խառնելով։ Ավելացնում ենք աղացած պիստակները և աղի ու փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը, և խմոր ենք հունցում:
- Շոկոլադե խմորի համար նույնպես կարագը շաքարավազի հետ խառնում ենք և հատ առ հատ ձուն ենք ավելացնում` յուրաքանչյուրից հետո լավ խառնելով։ Այնուհետև ավելացնում ենք գոլորշու վրա հալեցրած շոկոլադը, որից հետո ավելացնում ենք աղի, սոդայի ու փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և հունցում ենք շոկոլադե խմորը։
- Խմորները լցնում ենք խոհարարական պարկերի մեջ։
- Ձևամանները կարագով պատում ենք և յուղաթուղթ դնում։ Յուրաքանչյուր ձևամանի մեջ կիսով չափ ընկուզային և շոկոլադե կրեմներ ենք լցնում։
- Այնուհետև վերևի շերտն ենք լցնում շախմատի սկզբունքով (այսինքն շոկոլադե խմորի վրա դնում ենք ընկուզայինը և հակառակը)։ Վերևամասը զգուշորեն հավասարեցնում ենք։
- Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 45 րոպե թխում` մինչև լուցկու հատիկը չոր դուրս գա (լուցկու հատիկը խրում ենք, եթե այն չոր է դուրս գալիս, նշանակում է խմորը պատրաստ է)։ Թխվելու ժամանակը կախված է ձևամանի չափից և ջեռոցի առանձնահատկություններից։
Սառեցնում ենք և մատուցում։
Մենք պատրաստեցինք շոկոլադե կեքս `պիստակով, բայց պիստակի փոխարեն կարող ենք նուշ կամ պնդուկ ավելացնել, երկու դեպքում էլ համեղ կլինի։ Որպեսզի գումարային առումով ավելի հարմար ստացվի, մասկարպոնեի փոխարեն կարող ենք փափուկ կաթնաշոռ լցնել, բայց այդ դեպքում ընկույզով խմորի մեջ մի քանի պտղունց սոդա կավելացնենք` որպես փխրեցուցիչի լրացում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: