

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե կոնֆետներ
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 200 գր (դառը)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- կարագ - 20 գր
- պանիր - 50 գր (Ռոքֆոր)
- ընկույզ - 100 գր (կամ նուշ)
Քայլերի հաջորդականություն
- Կարագն ու պանիրը պատառաքաղով տրորում ենք: Շոկոլադը 45 աստիճանում հալեցնում ենք, զուգահեռ տաքացնում ենք սերուցքը և լցնում շոկոլադի մեջ: Ստանում ենք համասեռ փայլուն զանգված, որը թողնում ենք մի քիչ հովանա: Ավելացնում ենք պանրային զանգվածը և տեղափոխում սառնարան:
Հանում ենք սառնարանից, թողնում 1 ժամ, այնուհետև գնդիկներ ենք ձևավորում և թաթախում բլենդերով մանրացրած ընկույզի կամ նուշի մեջ:
- Ահա և վերջ:
Համեղ կոնֆետներ, որոնց յուրահատուկ համ է հաղորդում Ռոքֆորը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: