- Prep Time: 1ժ 20 րոպե
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե կուլիչ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կաթ - 0,5 լ
- ալյուր - 2 բաժակ
- խմորիչ (չոր ) - 2 ճ/գ
- շաքարավազ - 1 ճ/գ
- կարագ - 220 գր
- բուսայուղ - 1 ճ/գ
- շաքարավազ - 2 բաժակ
- ձու - 4 հատ
- ալյուր - 1 կգ
- շոկոլադ կաթնային - 200 գր
- վանիլին
- նարինջ - 1 հատ
- չամիչ - ըստ ճաշակի
- Ձևավորելու համար՝
- շոկոլադ կաթնային - 200 գր
- կարագ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Չամիչը լցնում ենք եռացրած ջրով լի կաթսայի մեջ։
- Կաթը տաքացնում ենք, խառնում ենք շաքարավազին ու խմորիչին։ Խմորիչը լավ լուծում ենք կաթի մեջ, ավելացնում ենք ալյուրն ու ստանում խմորագունդ։
- Խմորը 30-40 րոպե թողնում ենք տաք տեղում, որ հանգստանա։
- Ձուն հարում ենք, ավելացնում ենք սովորական ու վանիլային շաքարավազները ու կրկին հարում ենք մոտ 10 րոպե, որպեսզի շաքարավազը լուծվի։
- Նարնջի կեղևն անցկացնում ենք մանր քերիչով։
- Նարնջի հյութը քամում ենք։
- Արդեն հասունացած խմորին ավելացնում ենք հալեցրած կարագը ոչ շատ տաք վիճակում։
- Չամիչի հեղուկը մաղի օգնությամբ հեռացնում ենք, որից հետո այն լցնում ենք խմորի վրա։
- Ավելացնում ենք նարնջի հյութն ու կեղևը։
- Լցնում ենք ձվի զանգվածն ու խառնում ենք։
- Ավելացնում ենք այնքան ալյուր, որպեսզի ստանանք ձեռքերին կպչող խմոր։ Ապա լցնում ենք բուսայուղն ու խառնում ենք։
- Շոկոլադը հալեցնում ենք 20 գր կարագի հետ։
- Ստացված շոկոլադի զանգվածն ավելացնում ենք խմորին ու խառնում ենք, բայց այնպես, որ չվերածվի միասեռ զանգվածի, ապա 1 ժամ թողնում ենք տաք տեղում, որ հասունանա։
- Խմորը լցնում ենք կուլիչի համար նախատեսված ֆորմաների մեջ, որոնք պատում ենք յուղաթղթով։
- Կուլիչները դնում ենք 50-100 աստիճան տաքացրած ջեռոցում, որպեսզի ավելի հասունանան։ Ապա 30 րոպե թխում ենք 160-180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, թողնում ենք, որ մի քիչ սառչեն, ապա հանում ենք ֆորմաներից։ Այնուհետև 4-6 ժամ թողնում ենք, որ սառչեն։ Կաթնային շոկոլադն ու կարագը հալեցնում ենք և ստացված զագվածով պատում ենք կուլիչները։
- Կուլիչները զարդարում ենք նուշի փաթիլներով։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: