- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե կրեմ
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 100 գր
- շաքարի փոշի - 30 գր
- կարագ - 30 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
Քայլերի հաջորդականություն
- Սերուցքն ու շաքարի փոշին գոլորշու վրա անընդհատ խառնելով հալեցնում ենք: Այնուհետև ավելացնում ենք մանրացրած շոկոլադը և խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
- Վերջում ավելացնում ենք կարագը և կրկին խառնում:
- Ահա և վերջ: Այս համեղ շոկոլադե կրեմը կարող ենք անմիջապես օգտոգործել, կամ պահել սառնարանում:
Իսկ ո՞վ չի սիրում շոկոլադե կրեմ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
sat hmov i erevum isk serucki tex urish inc karox enk lcnel
Բարև Ձեզ, կարող եք կաթ օգտագործել 🙂