

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
Շոկոլադե կրեմ տորթերի համար
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 250 գր
- շաքարի փոշի - 430 գր
- կարագ - 320 գր
- ձու - 2 հատ
- վանիլին - 1 պտղունց
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը հալեցնում ենք այս եղանակով և սառեցնում ենք: Քանի դեռ այն սառչում է, փափկած կարագը հարում ենք վանիլինի ու աղի հետ: Շարունակելով հարել՝ ավելացնում ենք ձուն և շաքարի փոշին:
- Լավ հարելուց հետո ավելացնում ենք հալեցրած շոկոլադն ու կրկին հարում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված:
- Կրեմը կարելի է մի փոքր սառեցնել կամ անմիջապես օգտագործել :
- Շոկոլադե կրեմը համարվում է աշխարհի բոլոր քաղցրասերների սիրելի դեսերտը: Այն կարելի է վայելել որպես առանձին դեսերտ, օգտագործել որպես կրեմ տորթերի կամ կարկանդակների համար:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ես ուզում եմ օգտվել այս հրաշալի բաղադրատոմսերից
Սիրելի Նունե, անպայման օգտվեք, պատրաստեք ու զարմացրեք բոլորին: 🙂