- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե կրեմ «Փարիզիեն»
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 140 գր (50-55%)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 480 մլ
- կաթ - 90 գր
- շաքարավազ - 45 գր
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը խոշոր կոտրատում ենք, հալեցնում գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում:
- Սերուցքը, կաթն ու շաքարավազը հասցնում ենք եռման ու կրակից վերցնում ենք:
- Զանգվածը խառնում ենք և լցնում հալեցրած շոկոլադի մեջ: Խառնում ենք մինչև շոկոլադի լրիվ լուծվելը և առնվազն 4-6 ժամով տեղափոխում ենք սառնարան: Սառած զանգվածը հարում ենք այնքան, մինչև որ վերածվի խիտ փրփուրի: Ահա և վերջ:
«Փարիզիեն» շոկոլադե կրեմ պատրաստելու սկզբունքն այն է, որ շոկոլադը սերուցքին ենք խառնում վերջինս հարելուց առաջ, ինչի շնորհիվ կրեմի կազմությունը չի խաթարվում: Հարելուց առաջ կրեմը պետք է երկար ժամանակ սառեցնել, ուստի խորհուրդ է տրվում այն պատրաստել օգտագործելուց մեկ օր առաջ, թեև այդ վիճակում այն կարելի է պահել մինչև 1 շաբաթ ու հարել օգտագործելուց անմիջապես առաջ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Սա կարող ենք քսել տորթորի կրեմների փոխարեն
Բարև Ձեզ Գոհար ջան, այո, իհարկե կարող եք 🙂